Մրցավարական կանոնները
Street Workout Հայաստանի առաջնություն 2021
Պաշտոնական կանոնակարգ
Street Workout Հայաստանի առաջնություն 2021 (Առաջնության) հետևյալ կանոնակարգը մշակվել է Street Workout հայաստանյան ֆեդերացիայի (Ֆեդերացիա)-ի կողմից հիմնվելով Street Workout միջազգային ֆեդերացիայի կանոնադրության հիման վրա։ Այս կանոնակարգը ուղղված է այն կազակերպություններին և անձանց, ովքեր պատասխանատու են Առաջնության կազմակերպմանը։ Կանոնակարգի յուրաքանչյուր ընդհանուր կամ մասնակի օգտագործում կամ ընդօրինակում, որը չի ծառայի նախատեսված նպատակին արգելված է համապատասխան օրենքով և պահանջում է Ֆեդերացիայի գրավոր համաձայնությունը։
1. Street Workout Հայաստանի առաջնություն 2021-ի կազմակերպման ամսաթվերը։
1.1 Առաջնությունը տեղի կունենա Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքում։
1.2 Առաջնության որակավորման համար մասնակիցը պետք է անցնի նախընտարակ փուլ, որի մասին նախապես հայտարարվում է Ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
2. Կազմակերպիչներ
2.1 Առաջնությունըկազմակերպիչն է Street Workout հայաստանյան ֆեդերացիան։
3. Street Workout Հայաստանի առաջնություն 2021 հիմնական պայմանները
3.1 Առաջնությունը կազմակերպվում է որպես մեկ օրյա մրցույթ, որում մասնակից ատլետները պիտք է ներկա գտնվեն և մրցեն դեմ հանդիման։
3.2 Բոլոր մասնակիցները կարժանանան հավասար վերաբերմունքի:
3.3 Առաջնության հաղթողին կշնորհվի Street Workout Հայաստանի 2021թ. Չեմպիոնի կոչում:
4.Մասնակիցների նկատմամբ սահմանված պահանջներ
4.1 Քաղաքային մրցումները հաղթած և նախորդ՝ 2018թ. 2019թ-ի Հայաստանի առաջնության մրցանակային տեղեր գրաված ատլետները ավտոմատ կերպով ստանում են իրավունք մասնակցելու Առաջնությանը:
4.2 Յուրաքանչյուր մասնակից պետք է անցած լինի բժշկական հետազոտություն և չունենա առողջական խնդիրներ։
4.3 Յուրաքանչյուր մասնակից ինքն է պատասխանատու սեփական առողջական վիճակի համար ինչպես մրցույթի, այպես էլ ազատ ժամանակ։
5. Մասնակիցների քանակի և մրցույթի ժամանակային պահանջները։
5.1 Մրցակիցների քանակը սահմանապակվում է, որպեսզի Առաջնությունը ընդգրկի այպիսի ժամանակահատված, որը չի հոգնեցնի հանդիսատեսին։
5.2 Հետևաբար Ֆեդերացիան սահմանում է մասնակիցների առավելագույն քանակ ՝ 20 մասնակից
5.3 Մրցույթն անցկացվելու է երկու փուլով։ Առաջինը որակավորման փուլն է, իսկ երկրորդը եզրափակիչ փուլ, երկու փուլներն էլ տեղի կունենան նույն օրը հոկտեմբերի 20-ին։ առաջին փուլից հետո 10 մասնակից կշարունակեն մրցել երկրորդ փուլում, երկրորդ փուլ անցնող մասնակիցների քանակը կարող է փոփոխվել մրցման ժամանակ մրցավարների լրացուցիչ որոշմամբ:
5.4 Մրցույթի ժամանակը կարող է սահմանափակ լինել հեռուստատեսային հեռարձակման կամ այլ պատճառներով։
5.5 Հեռուստատեսային հեռարձակման դեպքում հնարավոր է նաև տեխնիկական միջամտություն։
6. Մրցման պահանջներ
6.1Մրցումը տեղի կունենա Street Workout-ի պրոֆեսիոնալ մարզահրապարակում, որտեղ պիտի առմվազն լինեն հետևյալ կոնստրուկցիաները-հորիզոնական ձող, զուգաձող և “monkey”bar։ կարող են լինել հավելյալ մարզասարքերը:
6.2 Որակավորման փուլում մասնակիցներին հատկացվող ժամանակը կազմում է 2 րոպե։
6.3 Եզրափակիչ փուլում մասնակիցներին տրվող ժամանակը կազմում է 3 րոպե։
6.4 Որոշ դեպքերում տրվող ժամանակը կարող է կրճատվել։ այդ դեպքում սահմանափակումը հավասարապես կիրառվում է բոլոր մանակիցների համար։
6.5 Մասնակիցների հերթականությունը հայտարարվում է Ֆեդերացիայի կողմից նախօրոք։
6.6 Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հանդես գալ իր ընրած երաժշտությամբ, որը նախօրոք ընդունվում է կազմակերպիչների կողմից։ Այն մասնակիցը, ով նախապես չի ընտրի երաժշտություն, կմասնակցի dj-ի ընտրած երաժշտության ներքո։
6.7 Ելույթի ժամանակ մասնակիցն իրավունք ունի կատարել ցանկացած street workout վարժություն որը կզարմացնի մրացավարներին:
6.8 Ելույթի ժամանակ յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի օգտագործել ձեռնոցներ, հավելյալ քաշ և այլ միջոցներ, որոնք ելույթը կդարձնեն ավելի գրավիչ։
6.9 Մասնակիցն կարող է կատարել որևէ վարժություն մեկ այլ մասնակցի օգնությամբ, սակայն միայն մեկ էլեմենտ կատարելիս։
6.10 Արգելվում է ելույթի ժամանակ թույլ տալ վիրավորական գործողություններ, շարժումներ ու ժեստեր մասնակիցների, ժյուրիի կամ հանդիսատեսի նկատմամբ։
6.11 Խստիվ արգելվում են ազգային, ռասսայական կարգի վիրավորանքները։
6.12 Հարկավոր է ներկայանալ պատշաճ հագուստով։ դռեսկոդը պետք է լինի հետևյալը.
6.12.1 Մասնակիցները պետք է կրեն փակ կոշիկներ։ մարմնամարզական կոշիներն արգելվում են։
6.12.2 Մասնակիցնեը պետք է կրեն երկար տաբատ կամ շորտ, որը ծնկից կարող է վեր լինել առավելագույնը 5սմ։
6.12.3 Ձիգ նստած մարզական շորտերը արգելվում են:
6.12.4 Մասնակիցները կարող են ընտրել կոստյումներ, որոնք կարող են կատարումը հետաքրքիր դարձնել (james bond, batman, spiderman և այլն)։
6.13 Մասնակիցներից կարող է պահանջվել դոպինգի թեստ անցնել։
6.14 Եթե մասնակցի օրգանիզմում հայտնաբերվի դոպինգ, ապա մասնակիցը զրկզում է որակավորումից և 2 տարի չի կարողանա մասնակել street workout մրցություններին։
7. Մրցավարների ընտրությունը:
7.1 Միջոցառմանը լինելու են 3 անկախ մրցավար նշանակված Ֆեդերացիայի կողմից։
7.2 Մրցավար պետք է լինի street workout-ում ճանաչված և հարգված անձնավորություն և պետք է ունենա բարձր բարոյական հատկանիշներ։
8. Կատարման գնահատումը
8.1 Մրցավարները իրավունք չունեն մասնակցելու ելույթին,
8.2 Յուրաքանչյուր մրցավար գնահատում է 0-10 միավորով, և յուրաքանչյուր մրցավար պատասխանատուն է միայն մեկ չափանիշի համար։
8.2.1.Ստատիկ էլեմենտների մրցավարը գնահատում է միայն ստատիկ էլեմենտները և պետք է հայտնի լինի որպես ստատիկ վարժություների մասնագետ:
Ստատին էլեմենտ է համարվում planche, human flag, front lever և այլն (առնվազն 3 վարկյան պահելով), ինչպես նաև դանդաղ ուժային շարժումները։
8.2.1.1 Ստատիկ էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 3 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի ընդամենը մեկ անթերի ստատիկ վարժություն:
8.2.1.2 Ստատիկ էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 6 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի երկու անթերի ստատիկ վարժություններ:
8.2.1.3 Ստատիկ էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 10 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի երեք անթերի ստատիկ վարժություններ:
Բոլոր տեսակի ստատիկ էլեմենտները պետք է պահվեն առնվազն 3 վարկյան, քիչ պահելու դեպքում այն համարվելու է թերի:
8.2.2. Դինամիկ էլեմենտների մրցավարը գնահատում է միայն դինամիկ էլեմենտները և պետք է հայտնի լինի որպես դինամիկ վարժություների մասնագետ:
Դինամիկ էլեմենտները բաժանվում են երկու խմբի ՝ ուժային դինամիկա և ակրոբատիկ դինամիկա:
8.2.2.1 Դինամիկ էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 5 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի միայն ուժային դինամիկայի էլեմենտները:
8.2.2.2 Դինամիկ էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 5 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի միայն ակրոբատիկ դինամիկայի էլեմենտները:
8.2.2.3 Դինամիկ էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 10 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի ուժային և ակրոբատիկ դինամիկայի էլեմենտները:
Ուժային դինամիկայի էլեկենտներ են. Muscle up, մեկ ձեռքով ձգումներ, ձեռքերի վրա կանգնած հրումներ, պլանշ վարժության դիրքում հրումներ և այլն:
Ակրոբատիկ դինամիկայի էլեմենտներ են. թռիչքներ, պտույտներ, սալտոներ, 360 և այլն:
8.2.3 Կոմբինացված էլեմենտների մրցավարը գնահատում է էլեմենտների և շարժումների համակցումները: Տվյալ մրցավարը պետք է հայտնի լինի որպես կոմբինացիաների մասնագետ և ունենա ֆրիսթայլ ոճում մրցավարության փորձ:
8.2.3.1 Կոմբինացված էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 3 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի միայն մեկ կոմբինացիա կազմված ստատիկ էլեմենտներից:
8.2.3.2 Կոմբինացված էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 3 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի միայն մեկ կոմբինացիա կազմված դինամիկ էլեմենտներից:
8.2.3.3 Կոմբինացված էլեմենտների մրցավարը կարող է գնահատել առավելագույնը 10 միավոր, եթե մասնակիցը ելույթի ընթացքում ցուցադրի խառը կոմբինացիաներ՝ կազմված ինչպես ստատիկ, այնպես ել դինամիկ էլեմենտներից:
Խառը կոմբինացիան դա, երբ առնվազն 2 դինամիկ և 2 ստատիկ էլեմենտներ կատարվում են մեկ կոմբինացիայի ընթացքում
Կոմբինացիա են համարվում այն շարժումները, երբ ատլետը ցուցադրում է տարբեր էլեմենտների և շարժումների համակցում չիջնելով գործիքից: Կոմբինացիայի մրցավարը գնահատում է մեկ էլեմենտից մյուսին անցնելու բարդություն, չհետևելով կատարման որակին:
8.3 Յուրաքանչյուր դատավոր պիտի գնահատի ելույթը օգտագործելով տվյալ միավորներից որև է մեկը ՝ “0”; “0.5”; “1”; “1.5”; “2”; “2.5”; “3”; “3.5”; “4”; “4.5”; “5”; “5.5”; “6”; “6.5”; “7”; “7.5”; “8”; “8.5”; “9”; “9.5”; “10”.
8.4 Եթե մասնակիցը ցուցադրում է գերազանց ստատիկ էլեմենտներ, բայց չի ցուցադրում դինամիկ էլեմենտներ, այս դեպքում դինամիկ էլեմենտների մրցավարը պարտավոր է տալ նրան 0 միավոր։ Նույնը վերաբերում է ստատիկ էլեմենտների և կոմբինացիաների կատարմանն ու գնահատմանը։
8.5 Ոչ մի մրցավար իրավունք չունի գնահատել 10 միավոր, եթե ատլետը տվյալ ելույթի ժամանակ կատարում է նույնիսկ 1 ձախողում:
8.5.1 Մասնակիցը բոլոր մրցավարներից կստանա առավելագույնը 9 միավոր, եթե թույլ է տվել միայն 1 սխալ:
8.5.2 Մասնակիցը բոլոր մրցավարներից կստանա առավելագույնը 8 միավոր, եթե թույլ է տվել 2 սխալ:
Սխալ է համարվում գործիքից ցակացած տեսակի ընկնելը, կամ մեկ ձեռքի պլստալը, մնացած բոլոր տեսակի սխալները դիտարկվելու են որպես թերի կատարում, ոչ թե սխալ:
8.6 Ոչ մի մրցավար իրավունք չունի գնահատել 10 միավոր, եթե ատլետը տվյալ ելույթի ժամանակ կրկնում է որև է էլեմենտ (կամ կոմբինացիա)
8.6.1 Մասնակիցը բոլոր մրցավարներից կստանա առավելագույնը 9 միավոր, եթե կրկնել է միայն մեկ էլեմենտ
8.6.2 Մասնակիցը բոլոր մրցավարներից կստանա առավելագույնը 8 միավոր, եթե կրկնել է 2 էլեմենտ:
Կրկնում չի համարվում Передний вис և задний вис էլեմենտները, եթե դրանք կատարվում են տարբեր կոմբինացիաներում:
8.7Եզրափակիչ փուլում մրցավարների կողմից տրված միավորները գումարվում են նախորդ փուլում ստացված միավորներին:
Բոլոր մրցավարները պետք է կատարեն նշումներ և կրառումներ յուրաքանչյուր մասնակցի գնայատականի դիմաց, դա կդարձնր գնահատումն ավելի օբյեկտիվ և ուշադիր:
8.8 Եթե մասնակիցը չի պահպանում 6.1* կետերից որև է մեկը, բոլոր երեք մրցավարնեը պարտավոր են գնահատել նրան 0 միավոր:
8.9 Վիճելի իրավիճակներում վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մրցավարը:
8.10 Երկու և ավելի մասնակիցների հավասար միավորներ ստանալու դեպքում մրցավարական կազմը լրացուցիչ քննարկում և հիմնավոր արգումենտների հիման վրա որոշում է մրցման հաղթողին:
Մրցման արդյունքնեը հայտարարվում են մրցումն ավարտելուց անմիջապես հետո։
Նախքան մրցումը մրցավարները ծանոթանում են կանոնակարգին և ստորագրում։
9 Գնահատման բողոքարկումը
Բողոքարկումը կարող է տեղի ունենալ, եթե կասկած առաջանա խարդախության մեջ։ Յուրաքանչյուր բողոքարկված գնահատական դիտարվում է Ֆեդերացիայի կողմից։ Բողոքարկումը պիտի ներկայացվի գնահատականների հայտարարումից հետո մեկ ժամվա ընթացքում պաշտոնական նամակի տեսքով։
Բողոքը հաշվի կառնվի, եթե լինի նույն դատավորին ուղղված առնվազն երեք բողոք։ Արդյունքում կվերանայվեն տեսանյութերը։ Բողոքարկման ընդունման դեպքում դատավորը երկու տարով որակազրկվում է։ Սակայն միջոցառման արդյունքների վրա ազդեցություն կունենա միայն այն դեպքում, եթե մրցավարի կողմից թույլ տված սխալի շտկման դեպքում մասնակիցների վաստակաց միավորների վերահաշվարկի արդյունքում լինի դիրքային տարբերություն։
10. Հանդիսատեսի կողմից ընտրված ատլետ
Հանդիսատեսին նույնպես հնարավորություն է տրվում ընտրել ատլետ իրենց ծափահարություններով , և տվյալ ատլետին շնորհվում է Առաջնության լավագույն մասնակից կոչումը։
11 Այլ դրույթներ
Ֆեդերացիան կարող է հրավիրել տարբեր հյուրեր և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
12 Մասնակիցը իրավունք կունենա մասնակցել առաջնությանը, եթե ստորագրում է ֆեդերացիայի կողմից ներկայացվող մասնակցության համաձայնագիրը։ եթե մասնակիցը տարբեր պատճառներով չի կարող մասնակցել առաջնությանը, նրա մասնակցության իրավունքը անցնում է իրենից հետո ամենաբարձր միավոր վաստակած ատլետին։
Street Workout հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյան