Երաշխիքային սպասարկում
Երաշխիքային պայմանները տարածվում են Workout.am-ի կողմից արտադրված սարքերի վրա.
Երաշխիքը սկսում է գործել պատվիրատուի կողմից մարզասարքերի ստացման (կամ Workout.am-ի կողմից մարզասարքերի տեղադրման) և ստացման փաստաթղթերի ստորագրման պահից:
Երաշխիքը վավերական է այն դեպքում եթե մարզասարքերի հավաքման, տեղադրման և հետագա սպասարկման աշխատանքներն իրականացվել են Workout.am-ի մասնագետների կողմից կամ Workout.am-ի կողմից տրամադրված ուղեցույցների և հրահանգներին համապատասխան:
Յուրաքանչյուր երաշխիքային դեպք Workout.am-ը դիտարկում է առանձին: Ուսումնասիրելով իրավիճակը Workout.am-ը վերանորոգում կամ փոխարինում է թերի մարզասարքը կամ մարզասարքի առանձին դետալները:
Workout.am-ը տալիս է՝
10 տարի երաշխիք – կոռոզիայից փտելու համար բոլոր փոշեներկված դետալների համար,
5 տարի երաշխիք — ժանգոտվածության համար բոլոր փոշեներկված դետալների համար,
2 տարի երաշխիք – փայտյա դետալների ամբողջականության համար,
1 տարի երաշխիք – սպորտային պարանների, օղակների, բասկետբոլային զամբյուղների և վոլեյբոլային ցանցերի ամբողջականության համար:
Եթե մարզասարքերը տեղադրված են խոնավ միջավայրում (լճերից, գետերից, կամ ջրամբարներից 200 մետրից ավելի մոտ), ապա երաշխիքը կոռոզիայի մասով կարող է կրճատվել 2 անգամ:
Պատվիրատուն պարտավոտ է տեղեկացնել Workout.am-ին մարզասարքերի տեղադրման վայրի մասին և ներկայացնել թե ինչ պայմաններում են օգտագործվելու մարզասարքերը:
Եթե պատվիրատուն փոխում է մարզասարքերի տեղադրման վայրը կամ վերավաճառում է այն, ապա նույնպես պարտավոր է տեղեկացնել այդ մասին Workout.am-ին:
Workout.am-ը իրավունք ունի միակողմանի փոփոխել երաշխիքի պայմանները, եթե պատվիրատուն չկատարի վերը նշված պայմանները:
Երաշխիքը չի գործում եթե ՝
— Մարզասարքերի մաշվածությունը կամ վնասվածքը առաջացել է սխալ պահպանման, տեղադրման կամ սխալ օգտագործման հետևանքով, ինչպես նաև վանդալիզմի կամ բնական աղետներից վնասվելու հետևանքով,
— Կոռոզիան առաջացել է մեխանիկական վնասվածքների դեպքում (խազերի, քերձվածքներ), Անսարքություններ առաջացել են մարզասարքերի սխալ տեղադրման կամ հավաքման հետևանքով, Workout.am-ի պահանջները չպահպանելու դեպքում,
— Այլ անձանձ կողմից կատարվել է մարզասարքերի ցանկացած տեսակի ձևափոխում, վերանորոգում կամ ցակացած այլ մեխանիկական միջամտություն,
— Մարզասարքերը օգտագորվծել են ոչ նպատակային:
Կարևոր
Օգտագործեք Workout.am-ի մարզասարքերը միայն սեփական քաշով կատարվող ֆիզիկական վարժությունների համար: