Մարզահրապարակների հավաստագրում


Մարզասրահների և մարզահրապարակների հավաստագրման կարգը


Մարզահրապարակի հավաստագիրը նախատեսված է ցանկացած մասնավոր մարզասրահի, բացօթյա զբոսայգու, Ֆիթնես կամ Քրոսֆիթ մարզասրահի, սովորական մարզասրահի կամ ցանկացած այլ մարզահրապարակների համար, որը նախատեսում է ձեռք բերել կամ կառուցել վորքաութ տեսակի սարքավորումներ:

Մարզահրապարակի հավաստագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից (այսուհետ՝ Ֆեդերացիա), որտեղ ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետները մշակել են սարքավորումներ և անվտանգության չափանիշներ բակային մարզումների և վորքաութի մարզումների համար: Այս ստանդարտները և հավաստագրումը թույլ են տալիս մարդկանց վստահել Ֆեդերացիայի կողմից ստեղծված որակյալ ապրանքանիշին:

Մարզահրապարակը, որը հավաստագրված է Ֆեդերացիայի կողմից, ապահով և ժամանակակից վայր է, որտեղ հնարավոր է լավագույնս կատարել սեփական քաշով մարզումները և վարժությունները, և լավագույնս պատրաստվել նույնիսկ ամենաբարձր մակարդակի վորքաութի մրցումներին:

Ինչու՞ հավաստագրել ձեր բակային մարզահրապարակը

  1. Վորքաութն, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս համարվում է ամենաարագ զարգացող և հասանելի մարզաձևերից մեկը, և ամեն նոր կառուցված մարզահրապարակն իր շուրջ է հավաքում հարյուրավոր մարդկանց: Շատ կարևոր է, որ բակային վորքաութ մարզահրապարակները լինեն որակյալ և անվտանգ:
  2. Մեր բազմամյա փորձը ցույց է տալիս, որ միայն մարզահրապարակի կառուցումը բավարար չէ բակային սպորտը զարգացնելու համար, հարկավոր է կառուցումից հետո կարողանալ այդ մարզահրապարակում ներգրավել մարդկանց, որոնք կանոնավոր կմարզվեն։ Մարզահրապարակի արդյունավետ աշխատանքը կախված է մարզահրապարակի վայրի ճիշտ ընտրությունից, մարզասարքերի տեսակից, դասավորությունից, դիզայնից և մի շարք այլ հանգամանքներից: Հավաստագրելով մարզահրապարակը՝ դուք այն դարձնում եք Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի սպորտային համայնքի մի մասը, և ֆեդերացիան իր գործունեության շրջանակներում կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ այդ մարզահրապարկում բակային մարզումների մշակույթը զարգացնելու նպատակով: Ֆեդերացիայի մասնագետները անցկացնում են խորհրդատվություն վերը նշված բոլոր կետերի վերաբերյալ և առաջարկում լավագույն լուծումները ձեր պահանջներին համապատասխան։
  3. Մարզահրապարակը դառնում է Ֆեդերացիայի միասնական տվյալների բազայի մասը և կապվում է Workout.am ապրանքանիշի հետ։
  4. Ֆեդերացիան՝ մարզումներ, մրցումներ, վարպետության դասեր և միջոցառումներ անցկացնում է միայն հավաստագրված մարզահրապարակներում և չի խրախուսում մարզումները՝ հավաստագրում չանցած մարզահրապարակներում: 

Մարզահրապարակի հավաստագրման ընթացակարգը

ՔԱՅԼ 1 

Դուք լրացնում և ներկայացնում եք հայտը այս էջի ներքևում, և այն որպես դիմում ուղղվում է Հայաստանի Սթրիթ Վորքաութ Ֆեդերացիային: 

ՔԱՅԼ 2

  • Ֆեդերացիայի համապատասխան մասնագետը կապ է հաստատում ձեզ հետ և կատարում ճշտումներ մարզահրապարակի տեսակի, կառուցման վայրի, չափերի և այլ մանրամասների վերաբերյալ,
  • Ձեզ ուղարկվում է պայմանագիր և հաշիվ։

ՔԱՅԼ 3

Ստորագրված պայմանագիրը Ֆեդերացիային ուղարկելուց հետո, երկու շաբաթվա ընթացքում, Ֆեդերացիան տրամադրում է ձեր տարածքին համապատասխան մարզահրապարակի նախագիծ, մարզասարքերի տեխնիկական բնութագիր և ստանդարտներ, որոնք անհրաժեշտ են մարզասարքերի կառուցման և տեղադրման համար։

ՔԱՅԼ 4

Մարզասարքերի կառուցման և տեղադրման փուլում Ֆեդերացիայի մասնագետը ստուգում է կառուցված մարզասարքերի և դրանց առանձին դետալների  համապատասխանությունը ստանդարտներին։

————————

Բոլոր ստուգումները հաջողությամբ ավարտից հետո, դուք, ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ փոստով ստանում եք Ֆեդերացիայի կողմից հավաստագիրը տվյալ մարզահրապարակի համար, և այն ավելացվում է Հայաստանի Սթրիթ Վորքաութ Ֆեդերացիայի տվյալների բազայում։

*թերությունների հայտնաբերման դեպքում Ֆեդերացիայի մասնագետը գրավոր ձևով կներկայացնի այն ձեզ, նշելով հստակ թերությունները և (հնարավորության դեպքում) դրանց շտկման տարբերակները։

Խնդրում ենք հաշվի առնել! Անօրինական է ձեր մարզահրապարակը կամ մարզասրահը ներկայացնելը որպես Ֆեդերացիայի կողմից հավաստագրված, առանց փաստացի վկայագրի: Մարզահրապարակը կարող է համարվել ստանդարտներին համապատասխան, միայն եթե այն ստացել է հավաստագիր:

Հավաստագրման արժեքը

  1. Եթե մարզասարքերը ձեռք են բերվում Ֆեդերացիայի արտադրությունից՝ ապա հավաստագրումն անվճար է։
  2. Եթե մարզասարքերը ձեռք են բերվում Ֆեդերացիայի կողմից հավաստագրված արտադրություններից՝ ապա հավաստագրման արժեքը յուրաքանչյուր մարզահրապարակի համար կազմում է 120.000 դրամ։
  3. Եթե մարզասարքերը ձեռք են բերվում Ֆեդերացիայի կողմից հավաստագրում չունեցող արտադրություններից՝ ապա հավաստագրման արժեքը յուրաքանչյուր մարզահրապարակի համար կազմում է 280.000 դրամ։

°Միաժամանակ երկուսից ավելի մարզահրապարակների հավաստագրման դեպքում հավաստագրման արժեքը կհաշվարկվի առանձին։
° Ցանկացած ընկերություն կարող է դիմել Ֆեդերացիային արտադրության հավաստագրման համար միայն այն դեպքում, եթե արդեն իսկ ունի հավաստագրված մարզահրապարակների կառուցման հաջողված 5-ից ավել օրինակներ:


Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ։
+374 98 244 201 / info@workout.am