Մարզասարքերի տեղադրում

Արտադրությունից բացի մենք նաև իրականացնում ենք մարզասարքերի տեղադրման աշխատանքներ: Մեր վարպետների կողմից 4-5 մարզասարքի տեղադրումը տևում է 5-8 ժամ, 7-10 մարզասարքը ՝ 10-12 ժամ: Մեծ այգիների և մարզահամալիրների համար մենք կարող ենք նախագծել մարզահրապարակներ որոնք կներառեն 19-26 և նույնիսկ 40 մարզասարք:
Դիմեք մեզ և մենք կնախագծենք հենց ձեր պահանջներին և նպատակներին համապատասխան մարզահրապարակ:

Մարզասարքերի յուրահատկությունը՝

Մարզասարքերը հավաքելու համար մենք չենք օգտագործումը եռակցումը կամ զոդումը, դրա փոխարեն մարզասարքերի դետալները մենք միացնում ենք հատուկ դրա համար նախատեսված հանգույցներով «хомут», որոնք արտադրված են գերամուր մետաղական լուծույթից:
Այն թույլ է տալիս մարզասարքերին դիմանալ մինչ 10 անգամ ավելի շատ ծանրաբեռնվածության, քան զոդման տարբերակով կառուցված նույնատիպ սարքերին:

Տեղադրման հերթականությունը
Մարզասարքերի տեղադրումը իրականացվում է միայն նախապես պատրաստված տարածքի վրա, եթե տարածքը մաքրված և հարթեցված է, մենք պարզապես որոշում ենք մարզասարքերի դասավորությունը և փորում ենք ձողերի (ոտքերի) համար նախատեսված փոսերը:

Եթե հարկավոր է ռետինե ծածկույթի տեղադրում, ապա մարզասարքերի տեղադրումից հետո հարկավոր է տարածքը ասվալտապատել կամ բետոնապատել համապատասխան չափանիշներով, որից հետո հնարավոր կլինի տեղադրել տեզինե ծածկույթը:

Մարզասարքերի ձողերը (ոտքերը) տեղադրվում են 30-60սմ խորությամբ (կախված մարզասարքի տեսակից), ձողի կողքերը ամրացվում է և բետոնապատվում է:

Հարցերի դեպքում ՝ զանգել
+374-93-244-201