Հուլիսի 18-ին մեր թիմն այցելեց Վանաձոր, որտեղ դեռ 2017թ.-ին բարերարների և Վանաձորի Քաղաքապետարան-ի աջակցությամբ կառուցել էինք Street Workout-ի պրոֆեսիոնալ մարզահրապարակ:
Այցելության նպատակը՝ սպորտի մասսայականացում, առողջ ապրելակերպի խթանում և քաղաքի երիտասարդներին մոտիվացնելը, որպեսզի զբաղվեն սպորտով, վարեն առողջ ապրելակերպ և զերծ մնան ծխախոտից և ալկոհոլից: