Մեր մասին

Սթրիթ Վորքաութը մասսայական, միջազգային  երիտասարդական սպորտային ուղղություն է, որը հիմնվում է սեփական քաշի ծանրությամբ կատարվող ուժային վարժությունների վրա:

«Սթրիթ Վորքաութ» մարզական հասարակական կազմակերպությունը (այսուհետ ՝ Ֆեդերացիա) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը  զբազվում է բակային պայմաններում իրականացվող ուժային մարզումների և առողջ  ապրելակերպի քարոզչությամբ:
ֆեդերացիան Հայաստանում կազմավորվել է 2013թ.-ից

Մեր նպատակներն են՝

  1. Զարգացնելով երիտասարդության  ֆիզիկական և մտավոր ունակությունները, ստեղծել առողջ, ուժեղ  և խելացի սերունդ առանց ծխախոտի և ալկոհոլի:
  2. Վորքաութ մազրաձևի զարգացում ամբողջ Հայաստանում և Արցախում, որպես հասարակական շարժում և պրոֆեսիոնալ սպորտաձև:
  3. Ներգրավել դեռահասներին և երիտասարնդերին և սպորտը և առողջ ապրելակերպը
  4. Կառուցել նոր մարզահրապարակներ և վորքաութի մարզասարքեր ամբողջ Հայաստանով,
  5. Վորքաութ մարզաձևի մասսայականացում,
  6. Առողջ ապրելակերպը և զանգվածային սպորտը զարգացնող միջոցառումների, և փառատոնների կազմակերպում,
  7. Մարզիչների որակավորում ստանալու ծրագրերի մշակում և իրականացում, ներառյալ մարզիչների վերապատրաստումը և ատեստավորումը:
  8. Նպաստել հասարակության անդամների ընդհանուր առողջության և կյանքի որակի բարելավմանը, նպաստել հասարակության տարբեր հատվածների միջև սոցիալական ինտեգրմանը և, հետևաբար, նպաստել ավելի քաղաքացիական հասարակության զարգացմանը ազգային և միջազգային մակարդակով:

Սկսած 2012թ.-ից մենք կազմակերպել ենք հարյուրավոր սպորտային միջոցառումներ, բացօթյա անվճար մարզումներ և սպորտային ցուցադրական ելույթներ Հայաստանի տարբեր քաղաքներում և Արցախում: