17.10.2022
Ստեփանավան քաղաքում կառուցվեց բակային մարզահրապարակ
Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ստեփանավան քաղաքի առաջին Workout մարզահրապարակի բացման միջոցառումը Street Workout Armenia թիմի մասնակցությամբ:
Մարզահրապարակը կառուցվեց քրաուդֆանդինգ արշավի արդյունքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի UNDP in Armenia Kolba Lab և Street Workout Armenia-ի հետ համատեղ տասնյակ բարի մարդկանց աջակցությամբ և իհարկե Ստեփանավանի համայնքապետարանի անմիջական աջակցությամբ:
Վորքաութի թիմի ատլետները բացմանը մասնակցեցին ցուցադրական ելույթով, անցկացրեցին մարզումներ բոլոր ցանկացողների համար երեխաներին և երիտասարդներից ցույց տվեցին, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից:
Մարզահրապարակում առկա մարզասարքերը հարմարեցված են շարժասայլակով տեղաշարժվող անձանց համար:




Խորհուրդ ենք տալիս կարդալ