31.07.2021
Բացօդյա մարզումներ Դիլիջան քաղաքում
Հուլիսի 31-ին մեր թիմն այցելեց Դիլիջան, որտեղ դեռ 2015թ.-ին բարերարների և Դիլիջանի համայնքապետարան/ Dilijan municipality/ Мэрия Дилижана-ի աջակցությամբ Ֆեդերացիան կառուցել էր Street Workout-ի պրոֆեսիոնալ մարզահրապարակ:
Այցելության նպատակը՝ սպորտի մասսայականացում, առողջ ապրելակերպի խթանում և քաղաքի երիտասարդներին մոտիվացնելը, որպեսզի զբաղվեն սպորտով, վարեն առողջ ապրելակերպ և զերծ մնան ծխախոտից և ալկոհոլից:
Շնորհակալություն ենք ուզում հայտնել Garik Tovmasean-ին և Դիլիջան Ջիմին միջոցառման կազմակերպման հարցում մեզ օգնելու համար:
Ուղևորությունը մարզեր շարունակվում են, հաջորդը Գյումրին է:
Հրաժարվի՛ր ծխախոտից,
Միացի՛ր մեզ և սկսի՛ր մարզվել, , քանի որ հզոր հայրենիքը պետք է ունենա միայն ուժեղ երիտասարդություն:

Խորհուրդ ենք տալիս կարդալ